Թիմոթի Վեան բուժզննում կանցնի իտալական գրանդում

«Լիլի» հարձակվող Թիմոթի Վեան շուտով կտեղափոխվի «Յուվենտուս», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այսօրվա ընթացքում 23-ամյա ամերիկացին բուժզննում կանցնի ու թուրինյան ակումբի հետ կստորագրի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

«Յուվենտուսը» երկարաժամկետ պայմանագիր կկնքի հարձակվողի հետ և ֆուտբոլիստի համար կվճարի 12 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում Վեան «Լիլի» կազմում անցկացրած 32 խաղում 2 գոլային փոխանցում է կատարել։