«Լիվերպուլը» հետաքրքրված է «Լայպցիգի» ֆուտբոլիստով

«Լայպցիգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն, 22-ամյա կիսապաշտպանի խաղային բնութագիրը համահունչ է նրան, ինչ փնտրում է «Լիվերպուլը»՝ «Չելսիի» Մեյսոն Մաունթի տրանսֆերը մերժելուց հետո: Հունգարացու պայմանագրի համաձայն հրաժարագինը կազմում է 70 միլիոն եվրո:

2022/23 մրցաշրջանում Սոբոսլայը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։