Սերխիո Ռամոսը կարևոր որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք, հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի համաձայն՝ 37-ամյա ֆուտբոլիստը, ով ազատ գործակալի կարգավիճակ ունի, ցանկանում է տեղափոխվել «Սևիլիա» և այնտեղ ավարտել կարիերան։

Հիշեցնենք, որ Ռամոսը «Սևիլիայի» սան է։ Նա թիմից հեռացել է 2005 թվականին՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալ»։

Ռամոսը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել ՊՍԺ-ում: Պաշտպանը մասնակցել է Լիգա 1-ի 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։