«Արսենալը» տրանսֆերային նպատակ ունի

«Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան կարող է կարիերան շարունակել «Արսենալում», հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա բելգիացի կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան։

Անցած մրցաշրջանում Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 34 միլիոն եվրո: