Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Նասրը» ցանկանում է պայմանագիր կնքել 36-ամյա հարձակվողի հետ, որին աջակցում է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Կավանին անցած ամառվանից խաղում է «Վալենսիայի» կազմում: Նրա պայմանագիրը «չղջիկների» հետ հաշվարկված է մինչև հաջորդ տարվա կեսերը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է երեք միլիոն եվրո։