«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն չի պատրաստվում լքել թիմը

«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է լրագրող Ալեքս Պինտելը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ թիմից, քանի որ նախկինում նշանակվել է թիմի առաջին ավագ և ոգևորված է իր ակումբը ներկայացնելու հնարավորությունից։

Մարտին 31-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։