Զինեդին Զիդան. «Ես հիանում եմ նրանով»

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը հիացմունք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի նկատմամբ։

Ֆրանսիացի նախկին կիսապաշտպանը հույս է հայտնել, որ փարիզցի հարձակվողն իր կարիերայում մեկից ավելի «Ոսկե գնդակ» կնվաճի։

«Այն, ինչ նա անում է, անհավանական է: Հուսով եմ, որ նա շատ «Ոսկե գնդակ» կնվաճի: Այն, ինչ նա անում է, պարզապես ֆանտաստիկ է ակումբի և ազգային հավաքականի համար: Ես իսկապես հիանում եմ Մբապպեով»,- Զիդանի խոսքերն է մեջբերում AS-ը։

Մբապպեն ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիայի 5-ակի չեմպիոն է և 3 անգամ դարձել է Ֆրանսիայի գավաթակիր։

Ֆրանսիայի հավաքականի կազմում 24-ամյա հարձակվողը անցկացրել է 70 հանդիպում և դարձել 40 գոլի հեղինակ։ Ազգային հավաքականի հետ նա դարձել է 2018 թվականի աշխարհի չեմպիոն և 2022 թվականի աշխարհի փոխչեմպիոն։