Անգլիական ակումբը նորից կբանակցի «Չելսիի» հետ Մեյսոն Մաունթի տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ևս մեկ փորձ կկատարի «Չելսիի» հետ բանակցել Մեյսոն Մաունթի տրանսֆերի համար, հայտնում է Daily Telegraph-ը։

«Չելսին» նախորդ շաբաթ մերժեց «Մանչեսթեր Յունայթեդի» 55 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը: Հաղորդվում էր, որ դրանից հետո մանկունիացիները որոշել են դուրս գալ Մաունթի համար պայքարից։

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։