Կիմ Մին Ջեն կտեղափոխվի «Բավարիա»

Մյունխենի «Բավարիան» բանավոր համաձայնության է եկել «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա կորեացին համաձայնել է պայմաներին և պատրաստ է հինգ տարվա պայմանագիր կնքել՝ մինչև 2028 թվականը։ Այժմ մյունխենյան ակումբին մնում է փոխհատուցման շուրջ պայմանավորվել «Նապոլիի» հետ։

Նախորդ մրցաշրջանում Կիմ Մին Ջեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: