Քրիստոֆ Գալտյեն կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում

Ֆրանսիացի մասնագետ Քրիստոֆ Գալտյեն կարող է գլխավորել «Ալ-Հիլալը», հայտնում է լրագրող Մանու Սաինզը։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել 56-ամյա մարզչի հետ համագործակցության պայմանների շուրջ։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գալտյեն հեռացվել է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա ակումբում է 2022 թվականի ամառվանից, մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականը։