Մադրիդի «Ռեալը» ցանկանում է բաժանվել թիմի երեք ֆուտբոլիստից

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է բաժանվել թիմի երեք ֆուտբոլիստից, հայտնում է AS-ը։ Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը ցանկանում է վաճառել Ֆերլան Մենդիին, Ալվարո Օդրիոզոլաին և Խեսուս Վալյեխոյին։ Մադրիդյան գրանդը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի վաճառել բոլոր երեք ֆուտբոլիստներին։

Հիշեցնենք, որ Ֆերլան Մենդիին «Ռեալը» ձեռք էր բերել 2019 թվականի ամռանը՝ «Լիոնից» 48 միլիոն եվրոյով։