Լյուկա Էրնանդեսը տեղափոխվեց «Փարիզ Սեն Ժերմեն»

«Բավարիայի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզեցիները համաձայնության են եկել 27-ամյա ֆրանսիացու տրանսֆերի պայմանների շուրջ։ ՊՍԺ-ն ֆուտբոլիստի համար կվճարի 48-ից 50 միլիոն եվրո:

«Բավարիան» Էրնանդեսին կփոխարինի «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեին:

Լյուկա Էրնանդեսը գերմանական ակումբում է 2019 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։