«Ալաշկերտի» բժշկական շտաբը համալրում ունի

«Ալաշկերտի» բժշկական շտաբը գլխավորել է Արման Հակոբյանը, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երիտասարդ մասնագետը նախկինում գլխավորել է «Նորավանքի» բժշկական շտաբը, որի հետ դարձել է ՀՀ Գավաթակիր։

«Բարի գալուստ ընտանիք», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մինչ «Ալաշկերտ» տեղափոխվելը Արման Հակոբյանը հանդիսանում էր «Փյունիկի» ակադեմիայի գլխավոր բժիշկը։