«Մանչեսթեր Յունայթեդը» ավարտված մրցաշրջանում ֆինանսական ռեկորդային եկամուտ է ակնկալում

«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային տարեկան եկամուտ է ակնկալում ընթացիկ ֆինանսական տարվա համար, որն ավարտվում է այս ամսվա վերջին։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ակումբը կանխատեսում է մինչև 744 միլիոն եվրո եկամուտ: «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ ռեկորդը 729 միլիոն եվրո էր 2018/19 թթ.

Ակումբի սեփականատերերը՝ ամերիկյան Գլեյզեր ընտանիքը, մոտ ժամանակներս ակնկալվում է վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Գնման հիմնական հավակնորդներն են Կատարի շեյխ Ջասիմ բեն Համադ Ալ Թանին և բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռաթքլիֆը։

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։