Անտոնի․ «Իմ անմեղությունը կապացուցվի»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնին պատասխանել է ընտանեկան բռնության մեղադրանքներին։

«Իմ դիմումը ոստիկանության բաժին ներկայացնելուց հետո, որտեղ իմ անվան հետ կապված քննություն է տարվում, ես կուզենայի առաջին անգամ հրապարակայնորեն խոսել այն բանից հետո, երբ ինձ կեղծ մեղադրանքներ են առաջադրել հարձակման մեջ: Ես լռեցի մինչև այս պահը, որպեսզի որևէ բան չխանգարի քննության ընթացքին, բայց այս օրերին ես և իմ ընտանիքը լռության մեջ տուժել ենք։

Թեև ես ծնվել և մեծացել եմ շատ կարիքավոր հասարակության մեջ, ես երբեք չեմ զգացել նման իրավիճակ, երբ հարձակման կեղծ մեղադրանքը հանգեցնի ոմանց կողմից նախնական և անարդար հանրային խարանին:

Նախաքննության ավարտից հետո իմ անմեղությունը, անշուշտ, կապացուցվի, և արդարությունը կհաղթի։ Առաջին հերթին իմ իմիջին հասցված վնասը կմնա անցյալում։ Շնորհակալ եմ աջակցության անթիվ հաղորդագրությունների համար, որոնք ես ստացել եմ այս շատ դժվար պահին»,- գրել է հարձակվողը սոցցանցում:

Հունիսի 6-ին Անտոնիի նախկին ընկերուհին՝ Գաբրիելա Կավալինը, նրան մեղադրել է բռնության և սպառնալիքների 4 դեպքի մեջ։ Նրա խոսքով՝ բրազիլացին առաջին անգամ ձեռքը բարձրացրել է իր վրա 2022 թվականի հուլիսին այն բանից հետո, երբ նա Սան Պաուլոյում երեկույթի ժամանակ հայտնել է բաժանման մասին։