Մարկո Վերատին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ալ-Հիլալը» բանակցություններ է սկսել «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատիին ձեռք բերելու համար, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Սաուդյան Արաբիայի ակումբը 30-ամյա իտալացուն առաջարկել է պայմանագիր մինչև 2026 թվականը՝ տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով։

Վերատին ՊՍԺ-ում է 2012 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում փարիզցիների կազմում անցկացրած 38 խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել առնվազն 80 միլիոն եվրոյով։