«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյը մոտ է ակումբից հեռանալուն

«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյը մոտ է ակումբից հեռանալուն, հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա անգլիացուն հավակնում են «Միլանը», «Ֆուլհեմը» և «Նոթինգհեմ Ֆորեսթը»: «Չելսին» նրա համար ցանկանում է մոտ 15 մլն ֆունտ ստեռլինգ:

2022/23 մրցաշրջանում Հադսոն Օդոյը վարձավճարով հանդես է եկել Լևերկուզենի «Բայերում»։ Նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։