«Ռեալը» հետաքրքրված է «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստի ծառայություններով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ֆեներբախչեի» կիսապաշտպան Արդա Գյուլերի ծառայություններով, հայտնում է ESPN-ը։

18-ամյա ֆուտբոլիստի համար 17,5 միլիոն եվրոյի ազատման կետը գրավիչ տարբերակ է մադրիդցիների համար: Միաժամանակ «Ռեալը» ակնկալում է նվազեցնել ֆուտբոլիստի արժեքը։

Գյուլերը «Ֆեներբախչեի» սան է։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։