Էմանուել Մակրոնն ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է այն հարցին, թե ում է նախընտրում Կրիշտիանու Ռոնալդուին թե Լիոնել Մեսսիին։

«Ես նախընտրում եմ Կրիշտիանու Ռոնալդուին»,- նախագահի խոսքերը մեջբերում է Brut-ը։

Մեսսին ՊՍԺ-ում է խաղում 2021 թվականից, իսկ այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ինտեր Մայամի»։ Ռոնալդուն այժմ Սաուդյան Արաբիայում է խաղում «Ալ Նասրում»։