«Բավարիան» նոր առաջարկ կանի «Թոթենհեմին» Հարի Քեյնի համար

«Բավարիան» պատրաստվում է նոր առաջարկ անել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի համար։

Ինչպես հայտնում է CBS Sports-ը՝ մյունխենյան ակումբը մտադիր է Քեյնի համար առաջարկել մոտ 93 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ «Թոթենհեմը» հավատարիմ է մնում նախկին դիրքորոշմանը, ակումբը մտադիր է մերժել բոլոր եկող առաջարկները։

Անգլիացու պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում Քեյնը 38 խաղում խփել է 30 գոլ։