Պաշտոնական․ «Սյունիք» ՖԱ-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Սյունիք» ՖԱ գլխավոր մարզիչ Տիգրան Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գևորգյանի հետ ակումբը լքել են նաև մարզիչներ Նորայր Թամրազյանը եւ Տիգրան Ղազարյանը։

Նախորդ մրցաշրջանում Գեւորգյանի գլխավորությամբ «Սյունիք» ՖԱ-ն Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել մարզիչներին կատարած աշխատանքի, նվիրվածության եւ պրոֆեսիոնալիզմի համար։