Թիմոթի Վեան կտեղափոխվի իտալական գրանդ

«Յուվենտուսը» գրեթե համաձայնության է եկել «Լիլի» հետ հարձակվող Թիմոթի Վեայի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները բանակցում են տրանսֆերի վերջնական մանրամասների շուրջ։ Վեայի հետ անհատական ​​պայմանագրի պայմաններն արդեն համաձայնեցված են։

Սպասվում է, որ բուժզննումն ու պայմանագրի ստորագրումը տեղի կունենան մինչև շաբաթվա վերջ։

2022/23 մրցաշրջանում հարձակվողը «Լիլի» կազմում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։