Հակիմ Զիեշը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

«Ալ-Նասրը» և «Չելսին» ավարտել են բոլոր փաստաթղթերը թիմի կիսապաշտպան Հակիմ Զիեշի տրանսֆերի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

30-ամյա մարոկկացի ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի, որից հետո պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։ Նրա պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին ամռանը «Չելսին» «Այաքսից» գնեց ֆուտբոլիստին՝ 40 միլիոն եվրոյի դիմաց։