«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը երեք գերակումբի թիրախում է

Հռոմեական «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է համալրել Թուրինի «Յուվենտուսի» շարքերը։

Լրագրող Ռոմեո Ագրեստիի կարծիքով՝ Ադրիեն Ռաբիոյի հետ նոր պայմանագրի կնքումը չի խանգարի այս տրանսֆերի կայացմանը:

Աղբյուրը, սակայն, նշում է, որ մինչ Միլինկովիչ-Սավիչի համար «Լացիոյին» դիմելը, «Յուվենտուսը» մտադիր է վաճառել մի քանի ֆուտբոլիստների:

Հիշեցնենք,  որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Միլինկովիչ-Սավիչսվ հետաքրքրվում են նաև «Միլանը» և «Ինտերը»: