Հարի Քեյնը պայմանավորվել է գերմանական գրանդի հետ

«Բավարիան» մոտ է «Թոթենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելուն:

Ինչպես հայտնում է Bild-ը, մյունխենյան ակումբը սկզբունքային համաձայնության է եկել 29-ամյա հարձակվողի հետ անձնական պայմանագրի կետերի շուրջ։

Այժմ «Բավարիան» «Թոթենհեմի» հետ պետք է համաձայնեցնի նրա տրանսֆերային արժեքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը ռմբարկուի տրանսֆերը չի վաճառի 100 միլիոն եվրոյից պակաս գումարով: