Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է վաճառել Մադրիդի «Ռեալի» աստղի տրանսֆերը

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլի» համար կարևոր է ուժեղացնել կիսապաշտպանությունը։

Ակումբն արդեն պայմանագիր է կնքել Ալեքսիս Մակալիսթերի հետ և չի պատրաստվում դրանով կանգ առնել։

«Կարմիրները» պատրաստվում են  գնել Մադրիդի «Ռեալի» աստղ Ֆեդերիկո Վալվերդեի տրանսֆերը:

Ինչպես հայտնում է Football365-ը՝ վկայակոչելով Nacional-ին, «Լիվերպուլը» Վալվերդեի համար առաջարկել է 90 միլիոն եվրո։

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ընդունել է առաջարկը։