Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Վինիսիուս Ժունիորի ապագայի հետ կապված

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է պատրաստում բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի համար, հայտնում է Cadena SER-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները հարձակվողին կառաջարկեն հինգ տարվա պայմանագիր, որը կներառի փոխհատուցման չափը՝ մեկ միլիարդ եվրոյի տեսքով։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը 22-ամյա հարձակվողի արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։