Մարկուս Թյուրամը շուտով կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամը շուտով կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը 5 տարվա պայմանագիր կկնքի իտալական թիմի հետ։ Հարձակվողը գերմանական ակումբում է հանդես գալիս 2019 թվականի հուլիսից։

2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։