ՖՖՖ ղեկավար Ֆիլիպ Դիալոն ակնկալում է, որ Կիլիան Մբապպեն կմնա Ֆրանսիայի առաջնությունում

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոն հայտնել է, որ ակնկալում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն տեսանելի ապագայում կմնա Ֆրանսիայի առաջնությունում։

«Որքան երկար նա լինի Ֆրանսիայում, այնքան լավ ֆրանսիական ֆուտբոլի համար։ Բայց ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ, չպետք է ազդեմ նրա որոշումների վրա»,- ասել է Դիալոն։

Մբապպեի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» մոտ ապագայում ակնկալում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել։