Դենիս Զաքարիան կարող է կրկին հանդես գալ Պրեմիեր Լիգայում

«Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Վեսթ Հեմը»։ Ակումբներն արդեն երկու անգամ կապ են հաստատել շվեյցարացի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ։

2022/23 մրցաշրջանը Զաքարիան վարձավճարով անցկացրել է «Չելսիում», որը չի օգտվել կիսապաշտպանին գնելու իրավունքից։ Լոնդոնյան ակումբի կազմում Զաքարիան անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 18 միլիոն եվրո: