Հարի Քեյնը նպատակը «Բավարիա» տեղափոխվելն է

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը «Բավարիային» հայտնել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մյունխենյան ակումբ տեղափոխվելն իր առաջնահերթությունն է։

Լրագրող Ֆլորին Պլետենբերգի խոսքերով՝ «Բավարիան» ակնկալում է ձեռք բերել ֆուտբոլիստին 100 միլիոն եվրոյից պակաս գումարով:

Այս մրցաշրջանում Քեյնը առաջնությունում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 30 գոլի հեղինակ։

29-ամյա Քեյնը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2011 թվականից։