«Միլանը» տրանսֆեր է համաձայնեցրել

«Չելսին» և «Միլանը» համաձայնության են եկել կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ գործարքը կկազմի 16 մլն եվրո։ Թիմը որպես բոնուս կարող է ստանալ նաև 4 մլն. եվրո։ Հաղորդվում է, որ 27-ամյա կիսապաշտպանը հետաքրքրված է «Միլան» տեղափոխվելով և գոհ է պայմանագրի անձնական պայմաններից:

2022/23 մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը «Չելսիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։