Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել «Գալաթասարայում», հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ թուրքական ակումբն արդեն առաջարկ է պատրաստում ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Հարձակվողի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Նախորդ մրցաշրջանում 34-ամյա Օբամեյանգը մասնակցել է 21 խաղի՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։