Մարկուս Թյուրամը ժամանել է «Ինտեր»

Հարձակվող Մարկուս Թյուրամը ժամանել է «Ինտեր» բուժզննման, հայտնում է լրագրող Դանիելե Մարին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը 5 տարվա պայմանագիր կկնքի իտալական թիմի հետ։

Թուրամը Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2019 թվականի հուլիսից։

2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։