«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ֆրենկի դե Յոնգին

«Բարսելոնան» չի բացառում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի վաճառքը։ Չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարվա կոնֆլիկտից հետո ֆուտբոլիստը բարելավել է հարաբերությունները ղեկավարության հետ, նրա վաճառքը կարող է մեծ դեր խաղալ ֆինանսական խնդիրների լուծման և նոր ֆուտբոլիստների գրանցելու գործում։

Ինչպես հայտնում է լրագրող Աշրաֆ բին Այադին՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ Ֆրենկիի հեռանալն իսկապես կարող է օգնել ակումբին։ Անձամբ կիսապաշտպանը, դեռ չի ցանկանում հեռանալ թիմից։

Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։