Պաշտոնական․ Դենիս Սուարեսը կարիերան կշարունակի «Վիլյառեալում»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դենիս Սուարեսը կարիերան կշարունակի «Վիլյառեալում»:

«Վիլյառեալը» համաձայնության է եկել 29-ամյա ֆուտբոլիստի հետ երեք տարվա պայմանագրի շուրջ, ինչի մասին ակումբը հայտնել է պաշտոնական կայքում։

Ֆուտբոլիստը բուժզննում կանցնի հուլիսի 6-ին, որից հետո պաշտոնապես կմիանա թիմին ազատ գործակալի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ Դենիս Սուարեսն արդեն խաղացել է «Վիլյառեալում» 2015/16 մրցաշրջանում։