«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը պետք է որոշում կայացնի

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը դիտարկում է կարիերայի շարունակելու տարբերակները:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 33-ամյա բրիտանացուն պայմանագիր է առաջարկում Մյունխենի «Բավարիան»:

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» նույնպես ցանկանում է երկարաձգել ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը: Անցած մրցաշրջանում Ուոքերը բոլոր մրցաշարերում 39 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: