Լյուկա Էրնանդեսը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հեռանալ «Բավարիայից»

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հեռանալ «Բավարիայից», հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացին մտադիր է կարիերան շարունակել այլ թիմում։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ «Բավարիան» պաշտպանի վաճառքից կարող է ստանալ մոտ 50 միլիոն եվրո։

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ:

Անցած մրցաշրջանում Էրնանդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա գերմանական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։