Լեանդրո Պարեդեսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։

Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը՝ ֆուտբոլիստի կարիերան շարունակելու հավանական վայրը Մադրիդի «Ատլետիկոն» է։

Պարեդեսը 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Յուվենտուսում», ով չգնեց կիսապաշտպանին։

ՊՍԺ-ն նույնպես հույս չի կապում Պարեդեսի հետ, և նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։