Անդրեա Պիռլոն կարող է գլխավորել իտալական ակումբը

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն կարող է գլխավորել «Սամպդորիան», հայտնում է Ջանլուկա դի Մարիցիոն: Աղբյուրի համաձայն՝ մասնագետի պայմանագիրը նախատեսված կլինի երկու տարով և կարող է երկարաձգվել ևս մեկ մրցաշրջանով։

Վերջին ակումբը, որտեղ աշխատել է մասնագետը, «Ֆաթիհ Կարագյումրյուկն» է։ Իտալացին թիմը գլխավորել է 2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի մայիսը։

Իտալիայի առաջնության վերջին մրցաշրջանի վերջում «Սամպդորիան» զբաղեցրել է 20-րդ տեղը և իջել Սերիա Բ։