Չավին այլ ծրագրեր ունի թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենի հետ կապված

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը հաջորդ մրցաշրջանում կարող է խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Ինչպես հայտնում է լրագրող Հորնի Կարնե Սեմպերեին՝ այս մասին մտածում է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը։ Եթե ​​«Բարսելոնան» չկարողանա արժանի փոխարինող գնել Սերխիո Բուսկետսին, ապա Չավին ստիպված կլինի լուծում փնտրել առկա տարբերակների մեջ։ Նշենք, որ պաշտպանը նախկինում հանդես է եկել Դանիայի հավաքականում հենակետայինի դիրքում։

Հիշեցնենք, որ պաշտպանը «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամառ Լոնդոնի «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակով։ Դանիացին Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանի 23 խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։