«Բավարիան» 70 միլիոն եվրո է առաջարկել Հարի Քեյնի համար

Մյունխենի «Բավարիան» 70 միլիոն եվրո է առաջարկել «Թոթենհեմին» հարձակվող Հարի Քեյնի համար, հայտնում է The Athletic-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» դրական բանակցություններ է վարել հարձակվողի շրջապատի հետ և նրան դարձրել ամառային տրանսֆերային պատուհանի առաջնահերթ թիրախ։

Անգլիացի հարձակվողի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ 29-ամյա Քեյնը 38 խաղում 30 գոլով զբաղեցրել է 2-րդ տեղը Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում: