Ադրիեն Ռաբյոն երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

Կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, նոր համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Ռաբյոն թուրինյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա ֆրանսիացին թիմի կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: