Կալիդու Կուլիբալի․ «Ես նախընտրում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ ավելի շատ են գնահատում»

«Ալ-Հիլալի» նորեկ Կալիդու Կուլիբալին պատմել է, թե ինչպես է գնահատում իր ելույթները Լոնդոնի «Չելսիում», որտեղից որ տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ 

««Չելսիում» խաղալն ինձ արժեքավոր փորձ տվեց, բայց ես չեմ ցանկանում նստել պահեստայինների նստարանին: Ես նախընտրում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ ավելի շատ են գնահատում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Saudfooty24-ը։

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի վաճառքի համար անգլիական ակումբը կվաստակի մոտ 20 միլիոն եվրո։