«Վեսթ Հեմը» պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» առաջին պաշտոնական առաջարկին

«Վեսթ Հեմը» պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» առաջին պաշտոնական առաջարկին՝ Դեկլան Ռայսի տեղափոխության վերաբերյալ, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Վեսթ Հեմը» հրաժարվել է 105 միլիոն եվրոյով վաճառել անգլիացուն՝ ներառյալ բոնուսները։

Հիշեցնենք, որ Ռայսի նկատմամբ ամենաակտիվ հետաքրքրություն էր ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը», որը մինչ այժմ չի կարողացել փոխզիջման հասնել «Վեսթ Հեմի» հետ։

Նշենք, որ անգլիական ակումբը Ռայսի տրանսֆերի դիմաց ցանկանում է վաստակել 130 մլն․ եվրո։