Քրիստիան Պուլիշիչը կտեղափոխվի իտալական գրանդ

«Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը կարիերան կշարունակի «Միլանում», հայտնում է La Gazetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հույսը չի դնում ամերիկացու վրա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները պատրաստ են 20 միլիոն եվրոյի դիմաց ֆուտբոլիստին բաց թողնել այլ ակումբ։

Անցած մրցաշրջանում Պուլիշիչը առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: