ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոյի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն, ով ընկել է ձիուց, սկսել է խոսել, հայտնել է նրա կինը՝ Ալբա Սիլվան։

«Սերխիոն արդեն խոսում է։ Նա ճանաչում է մեզ բոլորիս և անվանում է մեզ մեր անունով»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:

Ալբա Սիլվան նաև հույս ունի, որ դարպասապահը շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի սովորական բաժանմունք։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Ռիկոն ծանր վիրավորվել էր ձիուց ընկնելուց հետո։ Նրան բժշկական ուղղաթիռով շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Այնտեղ ֆուտբոլիստի մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել։