Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով, հայտնում է GiveMeSport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնցիները պլանավորում են արգենտինացուն ձեռք բերել այս ամառ։ Մարտինեսը այս տեղի հիմնական թեկնածուն է։ «Ինտերը» չի ցանկանում բաժանվել հարձակվողից, սակայն ֆինանսական իրավիճակի պատճառով ակումբը կարող է գործարք կնքել։

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Մարտինեսը «Ինտերի» կազմում անցկացրել է 57 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 85 միլիոն եվրո։