Վիկտոր Օսիմհենը կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

«Նապոլիի» 24-ամյա հարձակվող Վիկտոր Օսիմհենը հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։

Աղբյուրի համաձայն՝ Յուրգեն Կլոպը ցանկանում է իր թիմում տեսնել Օսիմհենին։ Նշվում է, որ Կլոպը արդեն դիմել է ակումբի ղեկավարությանը և խնդրել որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել հնարավոր գործարքը։

Նշենք, որ Օսիմհենը վերջերս «Նապոլիի» հետ համաձայնեցրել է նոր պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։