«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Դեկլան Ռայսի գործարքում ընդգրկել թիմի երկու ֆուտբոլիստների

«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի հաղթել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին ձեռք բերելու պայքարում:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «կարմիր սատանաները» պատրաստ են գործարքի մեջ ներառել իրենց երկու ֆուտբոլիստներին՝ պաշտպան Հարի Մագուայերին և կիսապաշտպան Սքոթ ՄաքԹոմինեյին, ինչպես նաև վճարել որոշակի գումար:

Նշվում է, որ Ռայսի համար պայքարում շարունակում են գլխավորել «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ 2022/2023 մրցաշրջանում Ռայսը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։